Ռուսաստանը փակում է ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում և արտաքսում նույնքան ամերիկացի դիվանագետների, որքան արտաքսվել էին ԱՄՆ-ից, հաղորդում է BBC-ն:
Մասնավորապես, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պերսոնա նոն գրատա են հայտարարվել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան 58 և Եկատերինբուրգում ԱՄՆ հյուպատոսության 2 աշխատակից: Նրանք պետք է երկրի տարածքը լքեն մինչև ապրիլի 5-ը:
Լավրովը նշել է, որ Արևմուտքի դեմ Ռուսաստանի պատասխան գործողությունները կլինեն «հայելային և ոչ միայն»:
Հիշեցնենք, երկուշաբթի ԱՄՆ-ը որոշում էր կայացրել երկրից վտարել 60 ռուս դիվանագետների՝ կապված Սկրիպալի գործի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ