Ռազմական բախման վտանգի առջեւ են այսօր կանգնած Մերձավոր Արեւելքի ռազմական առումով երկու ամենահզոր պետությունները՝ Իրանն ու Իսրայելը։ Պատերազմ, որը բռնկվելու դեպքում, կարող է իր մեջ ներքաշել ռազմական առումով աշխարհի՛ երկու ամենահզոր պետությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը։
Իսրայելին մեծապես անհանգստացնում է Սիրիայի տարածքում Իրանի ու Ռուսաստանի ռազմական ներկայությունը, երբ Մոսկվան ու Թեհրանն աջակցում են Բաշար ալ Ասադի կառավարությանը։ Իսրայելը, չունենալով Իրանի հետ պատերազմի մեջ մտնելու շահ, հայտարարում է, որ եթե Հեզբուլլահի որեւէ հրթիռ ընկնի որեւէ մանկապարտեզի կամ դպրոցական ավտոբուսի վրա, կհանգեցնի Իսրայելի կողմից ուժգին հակահարվածի։ Եվ ինչպես մեծաթիվ փորձագետներ են ասում, եկող ամիսների ընթացքում, եթե չսկսվի ռազմական մեծ հրդեհ այստեղ, Իսրայել-Իրան ռազմական ինչ-որ առերեսումն անխուսափելի է երրորդ ճակատում։
Իրանն ու Լիբանանի Հեզբուլլահն իրենց ուժերն են կենտրոնացնում Գոլանի բարձունքների մոտակայքում, եւ Իսրայելը հասկանում է, որ դրա նպատակն այս բարձունքներն ընդդեմ Իսրայելի հրթիռների թռիչքահարթակի վերածելն է։
Վերլուծաբաններից շատերն են ասում, որ եթե Միացյալ Նահանգները հրաժարվի միջուկային զենքերը չտարածելու մասին Իրանի ու միջազգային համայնքի միջեւ ստորագրված պայմանագրից, իրավիճակն ավելի կսրվի։ Այդ դեպքում Վաշինգտոնը կարող է լուռ համաձայնություն հայտնել Իսրայելին, եթե վերջինս ռազմական հարված հասցնի Իրանի ուղղությամբ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: