Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախպեր ջան, գնա էլի». Վերնիսաժում ՀՀ դրոշը հայտնվեց գետնին (Տեսանյութ)

Մարտ 29,2018 21:44

Քիչ առաջ Վերնիսաժում միջադեպ տեղի ունեցավ բանաստեղծ, երգիչ, երգահան Երվանդ Բարիի և Վերնիսաժի աշխատակիցների միջև:

Վիճաբանությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ Վերնիսաժի աշխատակիցներին դուր չեկավ այն, որ բանաստեղծը բարձրախոսով ընդդեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններ էր անում:

Վերնիսաժի որոշ աշխատակիցներ բանաստեղծի ձեռքից վերցրին ՀՀ դրոշը, կոտրեցին ձողը ու դրոշը գցեցին գետնին: Նրանք, դիմելով Երվանդ Բարիին, ասացին. «Ախպեր, գնա էլի, մեր նախագահի մասին բան չասես»:

Aravot.am-ը Երվանդ Բարիից հետաքրքրվեց՝ մասնավորապես ի՞նչ է պահանջում, նա պատասխանեց, որ շրջում է Երևանի փողոցներով և տեղեկացնում վաղվա՝ ժամը 18.30-ին Ազատության հրապարակում կայանալիք ցույցի մասին: Իսկ պահանջի մասին ասաց. «Պահանջում եմ իշխանափոխություն, որ ազնիվ, արդար մարդիկ գան իշխանության, որոնք ոչ թալանել, ոչ գողացել են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031