Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով մամուլում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի իրենք դժգոհ են Ռուսաստանի մատակարարած սպառազինությունից: Այս մասին գրում է ԱՊԱ-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը և կրում են սադրիչ բնույթ:
«Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս որոշակի արտադրող երկրներում տարբեր տեսակի սպառազինության ձեռքբերմանն ու գնումներին: Մենք ջանասիրաբար ընտրում ենք ամենալավ, ամենաորակյալ և արդյունավետ ռազմական արտադրանքը… Ադրբեջանի բանակում շարք ընդունված նոր ռուսական սպառազինությունը համապատասխանում է ժամանակակից սպառազինության համակարգի ամենաբարձր պահանջներին, ինչպես նաև զգալիորեն ուժեղացնում է ստորաբաժանումների մանևրումների և կրակային հնարավորությունները, հատկապես նրանց, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում պաշտպանության առաջնագծում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ