Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիա՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի. «Ա1+» (Տեսանյութ)

Մարտ 29,2018 18:44

Այսօր մի խումբ մարդիկ կապույտ մազերով և պաստառներով բողոքի ակցիայով շարժվում էին դեպի Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի, որի պատմելով՝ ոստիկանների կողմից Ստեփանակերտում բռնության է ենթարկվել կապույտ մազերի համար։

 

«Ես կարծում եմ՝այն խնդիրը, որը բարձրաձայնվում է, ոչ միայն Ասյա Խաչատրյանի խնդիրն է, այլև Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու։ Գործ ունենք իրավական համակարգի աշխատողների անգրագիտության հետ։ Խնդիրները չէին լինի, եթե չլիներ իրավական անգրագիտությունը»,-նշեց ակցիայի մասնակիցներից՝ Թագուհի Ղազարյանը։

Ասյա Խաչատրյանը պատմել էր, թե երբ վերջինս ոստիկաններից պահանջել է օրենքներով գործել, պատասխանել են՝ օրենքդ Հայաստանումդ կանես։

«Լավ ոստիկանը, լավն է նաև Աֆրիկայում, վատ ոստիկանը՝ վատ, նաև Հայաստանում։ Ես հանդիպել եմ Ասիային, նրա իրավունքները կոպտորեն խախտվել են։ Սա առաջին դեպքը չի, որ ոստիկանները նման վարքագիծ են դրսևորում և ես ավելի քան վստահ եմ, որ նման դեպքեր շատ են։ Իհարկե, քննություն կանցկացվի, բայց խիստ կասկածում եմ.  մեղավորները կբացահայտվեն և կպատժվեն, թե՝ ոչ»,- ասաց փաստաբան Նինա Կարապետյանցը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայաստանի մէջ, բողոքի ցոյց Արցախի Ներկայացուցչության դէմ… դեռ նայինք ինչե՜ր պիտի տեսնենք…

    օգտակար կը լինի որ Երեւանի կարգ մը եռանդուն ջահելները հասկանան թէ իրենք չեն ապրում Նու Եորք, Լոնտոն կամ Փարիզ… եւ դեռ երկու հարիւր տարիէն այդպէս չի դառնար իրենց միջավայրը… նաեւ լաւ կը լինի որ այդ նոյները մի քիչ աւելի հետեւին թէ ինչ է կացութիւնը Արցախի մէջ… քանզի իրենց կողմէ ալ շշմեցուցիչ «անգրագիտությունը» կայ, այդ ուղղութեամբ…

  2. manvel says:

    չարժե իրավիճակներից առաջ ընկնել. Սպասեք հետաքննությանը և ինչ ել որ լինի պետք չէ ցույց անել, իջեցնելով Արցախի վարկանիշը

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031