Մոսկվայի դատարանը օրենքով գող Զախարի Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ) դատապարտել է 9 տարի 10 ամսվա ազատազրկման՝ դրամաշորթության երկու գործով, գրում է Meduza-ն:
Կալաշովի համախոհներ Անդրեյ Կոչույկովը (Իտալյանեց) և Բատիր Բեկմուրադովը դատապարտվել են համապատասխանաբար 8 տարի 10 ամիս և 9 տարի 4 ամսվա ազատազրկման:
Շաքրո Մոլոդոյի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել վճիռը, որը նրանք համարում են «անօրինական և չհիմնավորված»:
2015թ. դեկտեմբերին Մոսկվայի Elements սրճարանի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել էր 2 մարդ: Փոխհրաձգության մի կողմում կանգնած էին Շաքրո Մոլոդոյի խմբավորման անդամները:
2016թ. ամռանը Շաքրո Մոլոդոյը ձերբակալվեց՝ սրճարանի սեփականատեր Ժաննա Քիմից դրամաշորթության մեղադրանքով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ