Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկել են  ժողովրդագրական իրավիճակի բարելավման հնարավորությունները,

Մարտ 29,2018 17:21

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուները  ներկայացրել են այդ ուղղությամբ իրականացված վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքները:

Քննարկվել են  ժողովրդագրական իրավիճակի բարելավման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական  պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները:

Քննարկումների արդյունքներով վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է լրամշակել ներկայացված միջոցառումները՝ կարևորելով դրանց  արդյունավետությունն ու  ազդեցությունը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031