Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Մարտ 29,2018 16:41

Մարտի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը, որի կազմում էին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ծրագրերի բաժնի պատասխանատու Նվեր Սարգսյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջազգային խորհրդատու Ռիկարդա Մաքֆոլսը: Հանդիպմանը մասնակցում էր «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ –ի նախագահ Ջորջ Բարսեղյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սիրիահայերի սոցիալական, տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ իրականացված քայլերին, առաջնահերթություններին ու մարտահրավերներին:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակին՝ ակտիվ համագործակցության ու աջակցության համար, և կարևորեց միջազգային, բարեգործական, համահայկական կառույցների մասնակցությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը, նրանց տնտեսական ինտեգրմանը: Նա հատկապես շեշտեց առողջապահական ու կրթական հարցերի լուծման անհրաժեշտությունը և մասնավորապես նշեց. «Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրիահայերի խնդիրները արագ և համակարգված լուծում ստանան, և նրանք հաստատվեն Հայաստանում»:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջազգային խորհրդատու Ռիկարդա Մաքֆոլսը նշեց, որ իր աշխատանքի նպատակն է տարածաշրջանի երկրների փախստականների համար ինտեգրման ծրագիր մշակելը և կարևորում է փախստականների բոլոր խմբերի ներառումը սոցիալական ծրագրերում: «Մարդկանց պետք է դարձնել ինքնաբավ, թիրախավորված աջակցություն ապահովել, որ արագ ինտեգրվեն հասարակությանը: Կարևոր է հասարակական կազմակերպությունների աջակցությունը, համախմբումը, համագործակցությունը», – հավելեց նա:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ –ի նախագահ Ջորջ Բարսեղյանը ներկայացրեց 2012թ. ստեղծված կազմակերպության իրականացրած աշխատանքները, ձեռքբերումները և խնդիրները:

Քննարկվեցին նաև Սփյուռքի նախարարության կողմից մշակված՝ «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարության» նախագծին առնչվող հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031