Լրահոս
Օրվա լրահոսը

Օսմանյան սուլթանների երակներում թուրքական արյուն չի հոսել. թուրք վերլուծաբան

Մարտ 29,2018 16:26

Թուրք հայտնի վերլուծաբան Ռահմի Թուրանը, անդրադառնալով օտարազգի կնոջ հետ ամուսնանալու համար թուրք քաղաքական գործիչներից մեկին ուղղված քննադատություններին, հիշեցրել է օսմանյան սուլթանների մայրերի մասին, որոնք բնավ թուրք չեն եղել:

Թուրանը «Փադիշահի մայրերը» վերնագրով հոդվածում «Saadet» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուին անգլիացի կնոջ հետ ամուսնանալու համար քննադատողներին հիշեցրել է, որ Օսմանյան կայսրության 36 սուլթաններից 35-ի մայրերը թուրք չեն եղել:

Հոդվածում մասնավորապես ասվում է.

«Իշխանամետ մամուլի կողմից ամեն անգամ կարոտախտով հիշատակվող օսմանյան շրջանի 36 փադիշահերից (սուլթան) 35-ի մայրերն ունեցել են ռուսական, հայկական, հրեական, հունական, ֆրանսիական, սերբական, լեհական ու անգլիական ծագում:

Նրանցից ոմանք նույնիսկ իրենց կրոնը չեն փոխել: Սկսած օսմանյան առաջին սուլթան Օսմանից՝ բոլոր փադիշահերը անտարբերություն են ցուցաբերել թուրք կանանց նկատմամբ:

Այդ պատճառով օսմանյան փադիշահերի արյան մեջ անընդհատ օտար արյուն է եղել:

Պատմական այս հետաքրքիր փաստը ցույց է տալիս, որ թուրքական տարրը դարեր շարունակ կառավարվել է այլազգի կանանցից ծնված փադիշահերի կողմից:

Համակարգչային հատուկ ծրագրով արված հաշվարկները ցույց են տալիս, որ Օսմանյան կայսրության վերջին սուլթան Մուհամմեդ 4-րդ Վահիդեդդինի երակներում հոսած թուրքական արյունը կազմել է 0.6 տոկոս:

Իսկ թե ինչու են սուլթանները թուրք կանաց փոխարեն նախընտրել օտար կանաց, դա արդեն այլ ուսումնասիրության նյութ է»:

Հոդվածի հեղինակի հրապարակած ցանկում հայկական ծագում է վերագրվում Օսմանյան կայսրության սուլթաններից Աբդուլ Համիդ 2-րդի մորը: Հայերի և մյուս քրիստոնյաների արյունալի կոտորածները իրականացնելու համար Համիդը ստացել էր «Կարմիր սուլթան» մականունը:

Աղբյուր`  Sozcu

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031