Լրահոս
Օրվա լրահոսը

 Քննարկվել են ճանապարհային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր

Մարտ 29,2018 16:05

Ռուսաստանի Դաշնության «Ճանապարհային անվտանգության» հարցերով ազգային համակարգող, «Road safety Russia» (Ճանապարհատրանսպորտային անվտանգություն. Ռուսաստան) ՀԿ նախագահ Նատալիա Ագրեի հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է ճանապարհային անվտանգությանը վերաբերող հարցեր։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2011-2020 թվականները հայտարարված է «Ճանապարհային անվտանգության ապահովման» գործողությունների տասնամյակ, որի նպատակն է ամբողջ աշխարհում զսպել ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) աճը և նվազեցնել դրանցով պայմանավորված մահացության ցուցանիշները։ Խնդրի լուծման արդյունավետ միջոց է դիտարկվում ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ՃՏՊ-ների կանխման միջոցառումների ակտիվացումը:

Այս համատեքստում Նատալիա Ագրեն ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում «Road safety Russia» ՀԿ կողմից երեխաների համար տրանսպորտային միջոցներում նախատեսվող նստարանների և դրանց հավելյալ բարձիկների օգտագործման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները և հանրային իրազեկման աշխատանքները:

Լևոն Ալթունյանն այս քայլերը կարևորել է որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երեխաների մահացության և հաշմանդամության նվազեցման գործիք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ճանապարհային անվտանգության ապահովման մյուս կարևոր բաղադրիչների` արագության սահմանափակման, ամրագոտիները կապելու, ինչպես նաև ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, վարելու ընթացքում ծխելը և բջջային հեռախոս օգտագործելն արգելելու ուղղությամբ ՌԴ-ում իրականացված օրենսդրական խստացումները և հանրային իրազեկման միջոցառումները:

Լևոն Ալթունյանը նշել է որ, ՀՀ առողջապահության նախարարությունը, կարևորելով ՃՏՊ-ներով պայմանավորված մանկական մահացության թեկուզ ամենափոքր նվազեցումը, այս ուղղությամբ կհամագործակցի ինչպես Ռուսաստանի Դաշնության կառույցների և փորձագետների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ առողջապահության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Ալեքսանդրա Գալիցկայան։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031