Լրահոս
Օրվա լրահոսը

«Սողոմոն Թեհլերյան, Փարամազ, Գուրգեն Յանիկյան, ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկներ. ահա հերոսների այն ոչ լրիվ անվանացանկը, որ տեսնում եմ Արամ Մանուկյանից առաջ». Դմիտրի Մարտիրոսյան

Մարտ 29,2018 15:43

ՍԴՀԿ Երևանի վարչության անդամ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ազատամարտիկ Դմիտրի Մարտիրոսյանը կարծում է, որ հուշարձանի տեղադրումից առաջ կարելի է անցկացնել հանրաքվե (առնվազն տեղային) և իմանալ մարդկանց մեծամասնության կարծիքը: Մեր զրուցակիցն այս համոզման է հանգել` Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի հուշարձանը Երեւանում տեղադրելու շուրջ խոսակցությունների մտորումներից:

Aravot.am-ի հետ զրույցում Դմիտրի Մարտիրոսյանն ասաց` հասկանում է, որ իր առաջարկը, ֆինանսական ծախսերի պատճառով կապված է որոշակի դժվարությունների հետ և այդ պատճառով վերարտադրողական է: Ասում է`քաղաքային խորհուրդներն ու հանձնաժողովներն իրավասու են զբաղվելու այս հարցով, սակայն այս դեպքում էլ տուժում է ժողովրդավարությունը: «Հուշարձանը տեղադրելու խնդիրները կարելի է դասել երկու խմբերի.

ա) ինչպե՞ս, որտե՞ղ պետք է տեղադրվի հուշարձանը, ի՞նչ չափեր և տեսք պետք է ունենա (այս հարցով զբաղվում են պատմաբանները և ճարտարապետները): Այս դեպքում խորհրդատվությունը միայն կոնկրետ դեպքերում է իրավասու:
և

բ) տեղադրե՞լ այն, թե ոչ (այսինքն, այս, կամ այն անձը արժանի՞ է հավերժանալու, թե՞ ոչ):

Անտարակույս, պետք է հաշվի առնել, թե տվյալ տեղադրումը կբերի հասարակության միավորմա՞ն, թե՝ պառակտման և սոցիալական ապակայունացման:
Պառակտված և անառողջ հասարակությունը միայն կխոսի «երկիմաստ» հուշարձանների տեղադրման օգտին: Խորհրդային տարիների կարգախոսը՝ «երկիրը պետք է իմանա իր հերոսներին», մեր ժամանակներում էլ չի կորցրել իր արդիականությունը»,- ասում է մեր զրուցակիցը`հավելելով. «Պետք է գնահատել ճշմարիտ հերոսներին և առաջին հերթին հավերժացնել նրանց: Սողոմոն Թեհլերյան, Փարամազ, Գուրգեն Յանիկյան, ԱՍԱԼԱ-ի զոհված մարտիկներ. ահա հերոսների այն ոչ լրիվ անվանացանկը, որ տեսնում եմ Արամ Մանուկյանից առաջ»:

Հակառակ պարագայում, Դմիտրի Մարտիրոսյանն առաջարկում է քաղաքի փողոցներն ու զբոսայգիները զարդարել ապաքաղաքական, չեզոք արվեստի քանդակներով, որոնք շատ տարածված են ամենուրեք. «Իսկ «չափազանց կարևոր» անձինք թող սպասեն. անձամբ իրենց նվիրված հուշարձան տեղադրելը պատմական և քաղաքական տեսանկյունից նաև ռիսկային գործ է…»

Մեր զրուցակիցն ասում է`հուշարձաններն, իսկապես, կարևոր նշանակություն ունեն, որպես անցյալի պատմական իրադարձությունների վկաներ՝ ապագային ուղղված. «Նրանք միևնույն ժամանակ նաև քաղաքական քարոզչության միջոց են: Սակայն, հաճախ նախկին ռեժիմի փոփոխությունը բերում է նրա հետ կապված հուշարձանների ոչնչացման: Հուշարձանը պատկանում է ոչ միայն հավերժացնողին, այլև մեր համընդհանուր հիշողությանը: Այն պատկանում է իր դարաշրջանին և ոչնչացնելով այն, մենք ձգտում ենք ոչնչացնել, կամ խեղաթյուրել այդ դարաշրջանի հիշողությունը: Իսկ պատմական հիշողության կորուստը ոչ թե ուժի, այլ հասարակության թուլության նշան է: Կարծում եմ, որ ընդհակառակը՝ այն եղածը, որն արդարացված չի պատմությամբ, անհրաժեշտ է հիշել, որպեսզի այն չկրկնվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031