Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորվածներից մեկի վիրահատությունն արդեն ավարտվել է: Aravot.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տնօրեն Արմեն Խաչատուրյանն ասաց, որ տուժածն այժմ հետվիրահատական սենյակում է: ‹‹Նրան հիվանդանոց է բերվել ներքին արյունահոսության կասկածով, որից հետո պարզվել է, որ առկա է փայծաղի պատռվածք: Վիրահատության ընթացքում կատարվել է փայծաղի հեռացում: Այժմ վիճակը գնահատվում է կայուն ծանր››:
Ըստ Ա. Խաչատրյանի`երկրորդ տուժածը հիվանդանոց է բերվել երկու ստորին վերջույթների տրավմատիկ ամպուտացիայով: ‹‹Վիրահատությունը դեռ շարունակվում է: Անդամահատել ենք երկու ստորին վերջույթները: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր››,- նշեց նա:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ