«Այսօր Լոքյան Դավիթը որևէ խնդիր չունի, ես սիրով կարդում եմ այդ ամենը, ժպտում եմ և դրանով ավարտում եմ»,-այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով հարցին, թե մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով Դավիթ Լոքյանը հրաժեշտ է տալու պաշտոնին, այսպես արձագանքեց պարոն Լոքյանը:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը վստահեցրեց, որ մինչ օրս որեւէ նման հարց չի քննարկվել: Ըստ նրա, արդեն հայտարարվել է, որ ՀՅԴ-ն պաշտոնների փոփոխության հարց չի քննարկում, և ՀՅԴ նախարարները, որոնք աշխատում են կոալիցիոն կառավարությունում, շարունակելու են աշխատել:
Դավիթ Լոքյանը թվարկեց այն մարզերը, որոնք բարձր եկամուտներ են ապահովել եւ հրապարակեց թերացած մարզերի անունները: Ըստ նրա Կոտայքի, Արարատի, Սյունիքի եւ Արմավիրի մարզերը 2017 թվականի ցուցանիշներով ավելի բարձր են:
Հարցին, թե ձեր կուսակցության մարզպետերը չկան այդ ցանկում, պարոն Լոքյանն ասաց՝ «Դուք չարաչար սխալվում եք: Մենք ունենք հրաշալի մարզպետներ: Նրանք աշխատել են վեց ամիս եւ, եթե փորձեք վեց ամսվա համեմատություն անել 2016 թվականի հետ, կտեսնեք, որ նրանք առաջնային դիրքերում են»:
Մանրամասները տեսանյութում
Պարոն Լոքյանը նաեւ ասաց, որ իրենց կուսակցության համար վարչապետի ընդունելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ