ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին ժամը 14:10-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ի երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Ապրիլի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ ԱԻՆ