Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորածնի մահվան հետ կապված քրեական գործ` Իջեւանում

Մարտ 29,2018 14:24

Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում Իջեւանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան փաստի կապակցությամբ: Այն հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում»): Սույն հոդվածը նախատեսում է 2-6 տարի ժամկետով ազատազրկում`որոշակի պաշտոններից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով`առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Իրավապահներից տեղեկացանք, որ քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031