Ծառայողական քննություն Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով՝ Ասյա Խաչատրյանի հայտարարության հանգամանքները պարզելու նպատակով
Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է¸ որ ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի կողմից զանգվածային լրատվության միջոցներով տարածված¸ սույն թվականի փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ հայտարարության փաստով¸ Արցախի Հանրապետության ոստիկանությունը անմիջապես ձեռնամուխ է եղել բոլոր հանգամանքների ստուգմանն ու ընթացքավորմանը։ Այդ կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն¸ որի կատարումը իրականացնում է ԱՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունը։
Ծառայողական քննության շրջանակներում արդեն իսկ մանրամասն բացատրություններ են ներկայացրել ինչպես ոստիկանության մի շարք ծառայողներ¸ այնպես էլ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներ՝ իրենց նախաձեռնությամբ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հավաստիացնում է¸ որ կիրականացվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և քաղաքացի Ասյա Խաչատրյանի ներկայացրած հանգամանքների հաստատման դեպքում¸ ԱՀ ոստիկանության՝ խախտում թույլ տված բոլոր ծառայողները օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության։
ԱՀ ոստիկանություն