Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը կդառնա սկզբունքային փոփոխությունների հիմք

Մարտ 29,2018 13:43

Մարդու իրավունքների պաշտպանի համար կարևոր է, որ հոգեբուժարաններում արձանագրված խնդիրների վերաբերյալ արտահերթ զեկույցը հիմք կդառնա ոլորտը կարգավորելու համար։ Այս մասին Aravot․am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության հայտարարությանը, թե Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մանրակրկիտ, կետ առ կետ  ուսումնասիրվել են արձանագրված խնդիրները և ունեցած ռեսուրսների ներածին չափով  լուծումներ կտրվեն դրանց։

«Կարևորում ենք, որ քննարկման արդյունքում նախանշվել են առաջարկությունների կատարման հիմնական ուղղությունները, և դրանց իրականացումը լինելու է մեր ուշադրության կենտրոնում։ Մենք նաև պատրաստակամ ենք լիարժեք աջակցելու նախարարությանը խնդիրների վերացման հարցում։ Զեկույցում արձանագրված յուրաքանչյուր խնդրի համար առաջարկված են լուծման կոնկրետ տարբերակներ»,- ասաց Նունե Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ հոգեբուժարաններում չհայտարարված այցերը կրելու են շարունակական բնույթ։

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոգեբուժարաններում արձանագրել է առանց իրավական հիմքերի զսպման (հարկադրանքի) միջոցների կիրառության դեպքեր, ժամկետանց դեղեր, դեղերի հսկմանն ու բաց թողնելուն առնչվող՝ անփույթ, սխալ կամ ընդհանրապես չլրացված մատյաններ: Խախտումներ են արձանագրվել նաև պատշաճ սնունդ տրամադրելու, լաբորատոր հետազոտությունների միասնականության բացակայության և այլ հարցերի հետ: Պաշտպանի դիտարկմամբ՝ ոլորտում առկա չէ պատշաճ վերահսկողության համակարգ, իսկ պետական մարմինների միջև չկա գործառութային հստակ տարանջատում, ինչն էլ հանգեցնում է գործնական խնդիրների:

Առողջապահության նախարարությունը, արձագանքելով Պաշտպանի արտահերթ զեկույցին նշել է, որ հոգեբուժարաններում բացահայտված թերություններն ու բացթողումները խմբավորվել են ըստ լուծման հնարավորությունների եւ եղանակների։ Հոգեբուժական կազմակերպություններին հրահանգվել է կարճ ժամկետում վերացնել առկա բոլոր այն խախտումներն ու թերությունները, որոնց լուծումները պայմանավորված են կազմակերպական եւ կարգապահական գործոնով։ Ավելին՝ զեկույցում նշված բազմաթիվ թերություններ արդեն իսկ վերացվել են և հանձնարարվել է մշակել հոգեբուժական ծառայության զարգացման հայեցակարգ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031