Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել 2 «The HALO trust» ականազերծող կազմակերպության աշխատակիցներ:
Aravot.am-ի հետ զրույցում Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Թ. Առուստամյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել հին գյուղատեղիի մոտակայքում (Հին Ղազանչի), որն Արցախյան պատերազմի սկզբում բռնագրավվել էր հակառակորդի կողմից ու ականապատվել:
«Դեպքի վայրը այժմվա բնակավայրից մոտ 13-14 կմ հեռավորության վրա է գտնվում։ Երբ ես անձամբ գնացել եմ դեպքի վայր, նրանց արդեն տեղափոխել էին: Մենք ուշ ենք իմացել դեպքի վերաբերյալ»,- նշեց համայնքի ղեկավարը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ