Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարան՝ Սերժ Սարգսյանին

Մարտ 29,2018 13:35

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ապահովել բնակարանով: Սա օրենքի պահանջն է: Կառավարության նիստի օրակարգում հարցը չզեկուցվողների թվում էր: Այն օրակարգի 46-րդ հարցն է: Համաձայն նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, հետ վերցնել եւ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվեց ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա:

Որոշումն ուժի մեջ է կմտնի 2018 թվականի ապրիլի 9-ից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031