Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաքվում, առավել ևս՝ Ադրբեջանի տարածքում, երբեք չեմ եղել և ապացույցներ եմ պահանջում. Ասյա Խաչատրյանը՝ Գառնիկ Իսագուլյանի պնդումների մասին. «Այսօր»

Մարտ 29,2018 13:27

Եթե Արցախում ինձ հետ կատարվածը տեղի ունենար Գորիսում կամ Գյումրիում,  միևնույնն  է, պայքարելու էի իմ իրավունքների համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի ոստիկանության հետ ընդհարում ունեցած Ասյա Խաչատրյանը:

«Երբ կարդացի Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը՝ ծիծաղեցի ու անցա, բացարձակ լուրջ չվերաբերվեցի, բայց քանի-որ այս քայլը բավականին լուրջ է ընդունվել և մի քանի լուրջ լրատվականներ ինձ արդեն դիմել են այս հարցով, ուզում եմ հայտարարել, որ ես Բաքվում, առավել ևս՝ Ադրբեջանի տարածքում, երբեք չեմ եղել և ապացույցներ եմ պահանջում, որովհետև ինքը (նկատի ունի Գառնիկ Իսագուլյանին) իմ արժանապատվության հետ է խաղացել», – նշեց Ասյան և հավելեց, որ Իսագուլյանը փաստորեն իրեն ազգի դավաճան և ստախոս է համարում:

«Փաստորեն, ինքն ինձ հանում է սուտ, ազգի դավաճան: Ես էլ, ոնց որ թե, այդքան էլ նման չեմ ազգի դավաճանի: Եկեք ամեն մեկս տեր կանգնենք մեր բառերին: Անգամ եթե նման բան է եղել, ուրեմն ես հպարտանում եմ ինձանով՝ ամեն մեկին չէր հաջողվի մի քանի անգամ գնալ Բաքու, հետ վերադառնալ, հետո գնալ Արցախ ու մեկ ամիս բնակություն հաստատել այնտեղ, անգամ աշխատանքի ընդունվել», – նշեց Ասյան՝ անդրադառնալով Գառնիկ Իսագուլյանի հայտարարությանը, թե Ասյա Խաչատրյանը մի քանի անգամ եղել է Բաքվում:

Ասյայի խոսքով, այս ամենն արդեն շատ ծիծաղելի է և միևնույն ժամանակ, նյարդայնացնող:

«Ցինիզմն էլ պետք է չափ ու սահման ունենա: Կլինի՞, որ մենք հասկանա՞նք, որ ես ժողովրդի դեմ ոչինչ չունեմ: Կլինի՞ հասկանանք, որ ես չեմ ուզում պառակտում մտցնել, սեպ խրել, չեմ ուզում մարդիկ իրար ատեն, ես հայաստանցի ղարաբաղցի տարբերություն չեմ դնում: Այս դեպքը եթե լիներ, օրինակ՝ Գորիսում կամ Գյումրիում, անգամ Էջմիածնում, ես միևնույնն է պայքարելու էի իմ իրավունքների համար», – նշեց Ասյան:

Նյութի մանրամասները կարդացեք «Այսօր»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. manvel says:

    Իրոք ես ուզում եմ իմանալ ճշմարտությունը;Իսկ գառնիկի ասածներին ուշադրություն մի դարձրու.

  2. Հ.Շ. says:

    աղջիկս, թէ դու ինչ ես ուզում, ինչ չես ուզում, մէկ ա. վնասն ու աւերը գործում ես. թէկուզ ակամայ, անգիտակցաբար.

    գիտե՞ս, յաճախ լաւ ու բարի նպատակներով իսկ վատ բան է ստացւում… երեւի քեզ ոչ ոք չի բացատրել այս բաները… կը մեծանաս, կը հասկանաս.եւ կը մոռանաս.

    պատերազմական շատ ծանր կացութեան մէջ գտնուող վայր մը, որպէս կասկածեալ, քեզ ենթարկած են հարցաքննութեան.դուն քեզ Լոնտօն կամ Նիւ Յօրք կարծելով հակազդած ես. անոնք ալ զայրացեր են. ծայրագոյն մարմնային շեղումը՝ «թեթեւ ապտակ» մըն է, քու իսկ վկայութեամբդ – այդ ուրիշ, թէ ինչե՜ր են յօրինում ուրիշներ – … սեպէ որ հայրիկիդ կողմէ էր… դաստիարակչական նպատակներով…

    վերջացնենք… անդին երեխաներ են սպանվոււմ… անդադար…

    Բարի Զատիկ, դաւայ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031