Լրահոս
Օրվա լրահոսը

Զերծ մնալ ուսանողների վրա նահապետական ճնշումներից․ Պահանջ բուհերին և դասախոսներին

Մարտ 29,2018 13:21

ԿՔՆ հայտարարությունը

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն արձանագրել է մի շարք առանձնազրույցներ և ճնշում գործադրելու փորձեր բուհերի՝ հատկապես ԵՊՀ դասախոսների և վարչական աշխատողների կողմից։ Այսպես, չարաշահելով իրենց աշխատանքային դիրքը ուսանողներին փորձել են նահապետական խորհուրդներ տալ, նրանց վախեցնել կամ ետ պահել ակտիվ գործունեությունից հետևյալ դասախոսները․

1․ Էդգար Քալանթարյան, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան – Մարտի 20-ին կանգնել է ԵՊՀ Պալեանների դահլիճի դիմաց և թույլ չի տվել, որ ուսանողները մասնակցեն «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը՝ զգուշացնելով հնարավոր հետևանքների մասին:

2․ Արծրուն Ավագյան, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան – Մարտի 26-ին առանձնազրույց է ունեցել առաջին կուրսի ուսանողուհի Անի Հակոբջանյանի հետ և փորձել է զգուշությամբ հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի Անին այլևս քաղաքացիական ակտիվություն չդրսևորի:

3․ Ալիկ Ղարիբյան, ԵՊՀ աշխատակազմի ղեկավար – Մարտի 22-ին ներխուժել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրս և փորձել է սաստել ակտիվ ուսանողներին և խրատել է նրանց, որպեսզի չխայտառակեն համալսարանը։

Նմանօրինակ գործողություններն իրենցից ներկայացնում են դասախոսական դիրքի և բուհի վարչական ռեսուրսի չարաշահում, դուրս են ՀՀ օրինական շրջանակներից և հատուկ են բռնաճնշումներ իրականացնող ավտորիտար համակարգերին։ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն անթույլատրելի է համարում տվյալ պրակտիկայի առկայությունը ՀՀ կրթական համակարգում։ Պահանջում ենք ռեկտորներին անհապաղ դադարեցնել հեռախոսազանգերը այս կամ այն ֆակուլտետի կամ ամբիոնի ղեկավարությանը և առանձին դասախոսներին՝ նրանցից ակնկալելով սանձահարել ակտիվ ուսանողներին։

Բուհն ուսանողինն է և ուսանողն իրավունք ունի բուհում ծավալել լիարժեք գիտական, կրթական և բանավիճային գործունեություն, ստեղծել ուսանողական խմբեր ակադեմիական և հասարակական հետաքրքրության այլ թեմաների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար։

Պահանջում ենք զերծ մնալ նահապետական և հետադիմական մեթոդներով ուսանողների վրա ճնշումներ գործադրելու պրակտիկայից և հարգել ուսանողների հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Նման քայլերի կրկնվելու դեպքում խոստանում ենք հանրայնացնել դրանց մանրամասներն ու իրավական քայլեր ձեռնարկել։

Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Այդպես էլ չհասկացակ. Ձուկը հոտում է գլխից: փոքր ժամանակ ես պապիս ասացի Վայրի նապաստակը ձմռանը եկել մեր խոտի դեզի մեջ բույն է դրել. պապս պատասխանեց. բալա ջան եթե մեր շունը շուն լիներ նապաստակը չէր գա..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031