Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանն այսօր «Էրեբունի» ԲԿ-ում ենթարկվելու է դատաբժշկական փորձաքննության

Մարտ 29,2018 12:42

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստը դարձյալ չկայացավ, Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը էլի վատ էր:

Երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտնեցին, որ Եղնուկյանը չի գալիս դատական նիստին մասնակցելու, նա արձագանքեց՝ եթե գա՝ ճնշումը կբարձրանա՞:

Դատավորն ասաց, որ առանց նրա մասնակցության, դատական նիստը չի կարող շարունակվել: Նա նաեւ հայտնեց, որ հանձնաժողովային դատական բժշկական փորձաքննություն իրականացնելու համար Եղնուկյանն այսօր պետք է Էրեբունի բժշկական կենտրոնում լինի՝ նեղ մասնագիտական կլինիկալաբորատոր եւ գործիքային հետազոտության իրականացման նպատակով:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ ինքը միջնորդություններ է ներկայացրել, որոնք կապված են այդ փորձաքննության անցկացման հետ: Դատավորն ասաց, որ այդ միջնորդությունները դեռեւս քննարկման առարկա չեն, դրանց կանդրադառնանք հետո: Հայրապետյանը պնդեց, որ միջնորդությունները քննարկվեն, դատավորը հակադարձեց՝ եթե անձն այստեղ չի, առանց իրեն միջնորդությունը ո՞նց քննարկենք: Հայրապետյանի խոսքով՝ «Փորձաքննության մասնակցելով հիմա, նա վտանգի է ենթարկում իր կյանքը: Իր կյանքին սպառնացող իրական վտանգ կա, պատասխանատվությունը ձեր վրա է ընկնելու»:

Դատավորն ասաց, որ հաջորդ դատական նիստերին կանդրադառնան միջնորդությանը:

Հայրապետյանն ասաց, որ ուշ կլինի: Դատավորը մնաց անդրդվելի՝ ասելով, որ երբեք ուշ չի լինի: Նիստը նշանակվեց հաջորդ հինգշաբթի, ժամը 11-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031