Արցախի Հանրապետության նախագահ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) Բակո Սահակյանն ասել է, որն ադրբեջանցի փախստականները կարող են Արցախ վերադառնալ և ապրել այնտեղ՝ պայմանով, որ կընդունեն հանրապետության իրավազորությունը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա հայտարարել է Мirror Spectator պարբերականի հետ հարցազրույցում։ «Մշտապես բարձրացվում է ադրբեջանցի փախստականների հարցը, բայց մենք ցանկանում ենք խոսել նաև հայ փախստականների մասին»,-ասել է նախագահը։
Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ երկիրը պետք է բանակցային կողմ դառնա՝ ինչպես Հայաստանը և Ադրբեջանը։ Նա նշել է, որ արվում է ամեն ինչ՝ Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար։
Նյութի մանրամասները կարդացեք artsakhpress.am–ի կայքում