Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկուկես տարում 38.5 կմ ավտոճանապարհ չկարողացան հիմնանորոգել (ֆոտոշարք)

Մարտ 29,2018 12:25

90 կմ երկարությամբ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի վերանորոգումը նախատեսված է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվում է Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 38,5 կմ երկարությամբ հատվածը, որն ընդգրկում է նաև միջպետական ճանապարհի երեք թունելներն ու կամուրջները:

2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ էր միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը, ավտոտրանսպորտի երթեւեկությունը կատարվում էր շրջանցիկ, Ստեփանավանով ձգվող ճանապարհով: Անցած մեկուկես տարում 38.5 կմ երկարությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեծածավալ աշխատանքներ են կատարվել, թունելների երկարությունն ավելացվել է, դրանց ծածկն՝ ամրացվել, ճանապարհի ջրահեռացման են աշխատանքներ կատարվել եւ այլն: Սակայն այդ ճանապարհին դեռ շատ գործ կա, ճանապարհի զգալի մասն ասֆալտապատ չէ, ասֆալտապատումը հատվածաբար է կատարվել, ջրահեռացումն ավարտված չէ:

Ներկայումս Նոյեմբերյան-Վանաձոր եւ հակառակ ուղղությամբ երթուղային ավտոբուսները եւ միկրոավտոբուսները անցնում են Ալավերդի-Վանաձոր ճանապարհով, հաղթահարելով հողածածկ ուղին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031