Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Կեմերովոյի առևտրի կենտրոնում երեխաների համար նախատեսված խաղային տարածքները լինեին առաջին հարկում, ապա զոհերի թիվը հաստատ այդքան մեծ չէր լինի. «168 ժամ»

Մարտ 29,2018 12:15

Ժամանակակից աշխարհում ամեն բան բիզնեսի առարկա է դառնում, այդ թվում՝ երեխաները։ Եթե Կեմերովոյի առևտրի կենտրոնում երեխաների համար նախատեսված խաղային տարածքները լինեին առաջին հարկում, ապա զոհերի թիվը հաստատ այդքան մեծ չէր լինի։ Բայց պարզվում է, որ բիզնեսի շահերից ելնելով այդ գոտիները կառուցվում են ամենավերևի հարկում, որպեսզի մինչև դրանց հասնելը ծնողներն անցնեն շատ խանութների կողքով, տեսնեն աննախադեպ զեղչերը և շատ գնումներ կատարեն։

Երեխաներին ուղղված բիզնեսն օրեցօր զարգանում է։ Դրան նպաստում է այն հանգամանքը, որ այսօրվա ծնողները, լինելով շատ զբաղված, քիչ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ, ինչը փորձում են փոխհատուցել երեխաների վրա գումարներ ծախսելով։ Գումարներ ծախսելու պատրաստականության արդյունքում էլ առաջ են գալիս բազմաթիվ բիզնեսներ, որոնց մի մասն ուղղակիորեն վնասում է երեխաների զարգացմանը և կրթության գործընթացին։ Հաշվի առնելով ծնողների զբաղվածությունը, բիզնեսը փորձում է կապիտալացնել երեխաների հանդեպ ծնողների ունեցած հուզականությունը։

Հայաստանում էլ բազմաթիվ կազմակերպություններ փորձում են իրենց բիզնեսը զարգացնել՝ որպես սպառող տեսնելով երեխաներին։ Փոքր տարիքից երեխաները հայտնվում են տարբեր բիզնեսների ազդեցության տակ։ Օրինակ՝ գովազդային ինդուստրիան, որը երեխաներին կլանում է շենքի վերելակից սկսած՝ մինչև փողոցներ ու էկրաններ։ Հայաստանի հայտնի ընկերություններից մեկն ամռանը կոչ էր անում նոր ուսումնական տարին սկսել նոր սմարթֆոնով։

Սերիալների ինդուստրիան հատկապես կլանել է գյուղաբնակ երեխաներին։ Քանի որ գյուղերում գրեթե չկան արտադպրոցական հաստատություններ, ապա երեխաների զգալի մասն իր ազատ ժամանակն անցկացնում է սերիալներ դիտելով։

Բայց երեխաների վրա, թերևս, ամենամեծ ազդեցությունն ունենում են Ինտերնետն ու սոցիալական ցանցերը։ Բիզնեսը հատկապես փորձում է ներթափանցել ուսումնական հաստատություններ, քանի որ Հայաստանի նման երկրում դա նշանակում է՝ ձեռք բերել շուրջ 500 հազարանոց շուկա։

Արդյոք մեր կրթական համակարգն ու կառավարման համակարգն ունե՞ն երեխաներին բացասական ազդեցություններից պաշտպանելու մեխանիզմներ։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031