Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ընդերքօգտագործման գործընթացում անճշտություններ է նկատել

Մարտ 29,2018 12:09

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելն ասաց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի կոորդինատների անճշտություններ եւ անհամապատասխանություններ։

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակերպությունների բնականոն գործունեության, այդ թվում սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաեւ ընդերքաօգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից:

Հաշվի առնելով այդ իրավիճակը վարչապետը Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին ու կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց 7-օրյա ժամկետում մշակել եւ ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ։

«Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին 1-ին կետով նախատեսված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեւավորվելուն պես՝ 3-ամսյա ժամկետում՝ վերհանել ընդերքօգտագործող կազմակերպություններին, հատկապես մետաղական հանածոների ոլորտում տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի եւ հողամասերի համապատասխան կոորդինատների անճշտությունները, փաստացի առկա անհամապատասխանությունները եւ ձեռնարկել միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: Կատարված աշխատանքների մասին կառավարության աշխատակազմ պարբերաբար ներկայացնել ամփոփ տեղեկատվություն»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031