Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան պարզապես փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ, քանի որ վաղուց է սկսել Ղարաբաղը թուրք-ադրբեջանական տանդեմի հոշոտմանը հանձնելու իր քաղաքականության իրականացումը. «Հայոց աշխարհ»

Մարտ 29,2018 12:05

Ապրիլի 4-ին սպասվող Վ.Պուտին-Ռ.Էրդողան հանդիպման նախօրեին իրար հետեւից Հայաստան այցելած Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Կոսաչեւից, ապաեւ Զատուլինից լսեցինք նույն հավաստիացումները, թե Ռուսաստանը վերանայել է Ադրբեջանին զենքի ու զինամթերքի մեծածավալ մատակարարումների իր քաղաքականությունը, եւ այդ հարցում այսուհետ կարելի է լիովին վստահել Մոսկվայի անկեղծությանը։

Այս հավաստիացումներն արտաքուստ հակասության մեջ են մտնում Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների սաստկացման ֆոնին թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքների հետ։ Մեր հակառակորդները նպատակ ունեն օր առաջ օգտագործել Ռուսաստանի ներկա հակաարեւմտյան դիմաշրջումը՝ նրանից Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներ կորզելու համար։

Աֆրինը պտտել է թուրք-ադրբեջանական տանդեմի գլուխը։ Ակնհայտ է, որ առաջիկայում նրանք ամեն ինչ անելու են քրդական հարցում իրենց ստացած քարտ բլանշի «հայացման», այսինքն՝ Հարավային Կովկասում նույնպես ձեռքերի ազատություն ստանալու համար։

Ակներեւ է դառնում, որ ապրիլի 11-ից հետո Ադրբեջանի ժառանգական տիրակալի ձեռքերի ազատությունը մեծապես կախված է լինելու նրանից, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանի ղեկավարությունը Թուրքիայի միջոցով ապրիլի 4-ին իրեն մատուցվելիք Հայաստանի հանդեպ հաշվեհարդարի ծրագրերին։ Դրանք կարող են քողարկվել սահմանների բացման ու հարաբերությունների բարելավման՝ խաղաղասիրական բառապաշարի տակ, բայց գլոբալ մակարդակի վրա շարունակվող դիմակայության պայմաններում միայն երեխան կարող է հավատալ նման ծրագրերի անկեղծությանը։

Իրականությունն այն է, որ Ռուսաստանը դրվելու է հստակ երկընտրանքի առջեւ՝ զոհաբերել իր հին ընկերոջը, նրանից պահանջելով զիջումներ նոր ու երկիմաստ խաղ վարող գործընկերներին, թե՞ հավատարիմ մնալ իր դաշնակցային պարտավորություններին։ Եվ անխուսափելի դարձող այս հստակեցումների համատեքստում մեզանում աստիճանաբար ձեւավորվում է երկու տեսակետ կամ հայացք Ռուսաստանի իրական մտադրությունների վերաբերյալ։

Դրանցից առաջինի քարոզիչները, ի դեմս մեր բազմաթիվ արեւմտամետ քաղաքագետների ու լրատվական կայքերի, աներկբա պնդում են, թե իբր Ռ.Էրդողանի հետ հանդիպումից առաջ Մոսկվան պարզապես փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ, քանի որ վաղուց է սկսել Ղարաբաղը թուրք-ադրբեջանական տանդեմի հոշոտմանը հանձնելու իր քաղաքականության իրականացումը։ Իսկ ինչ վերաբերում է ռուսական զենքի մատակարարումների սահմանափակման մասին խոստումներին, ապա դրանց կարիքն ուղղակի չկա, քանի որ ինչ պետք էր Ադրբեջանին, արդեն տրվել է։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031