Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք»-ը չունի հեռանկարային քաղաքական ներուժ, համենայնդեպս, իր ներկայիս տեսքով և այսպես ասած՝ նմանությամբ. «Ժամանակ»

Մարտ 29,2018 11:57

Հայաստանյան քաղաքական գործընթացում կա հետաքրքիր մի օրինաչափություն՝ խորհրդարանի ամեն ընտրությունից հետո հայտնվում է այսպես ասած նոր հաղթող: 2003-ին դա «Արդարություն» դաշինքն էր, 2007-ին՝ «Ժառանգություն»-ը, 2012-ին՝ ՀԱԿ-ը, 2017-ին՝ «Ելք»-ը: 2022 թվականի համար մի բան, թերևս, բավական շոշափելի է ուրվագծվում՝ «Ելք» դաշինքը գրեթե կորցրել է հաղթելու հնարավորությունը, դաշինքի ներկայիս երկփեղկումը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի թեմայով, կարծես թե, զգալիորեն անլրջացրեց քաղաքական կշռի իմաստով, ակնհայտ դարձնելով, որ «Ելք»-ը չունի հեռանկարային քաղաքական ներուժ, համենայնդեպս, իր ներկայիս տեսքով և այսպես ասած՝ նմանությամբ:

Ըստ այդմ, հաղթողի հավակնորդ մնալու համար դաշինքից կպահանջվի բավականին մեծ կրեատիվ, շոշափելի արդյունքի համար: Բայց գրեթե անխուսափելի է թվում դաշինքի ներկայիս կազմի տրոհումը:

Մյուս կողմից, առայժմ չի նշմարվում «Ելք»-ի մրցակից, որքան էլ դաշինքը իր ներկայիս տեսքով ու կշռով գտնվում է անկումային փուլում: Գոնե առայժմ իրավիճակն ավելի հավանական է դարձնում այն, որ 2022 թվականի խորհրդարանի ընտրությունը կառանձնանա ոչ թե ընդդիմադիր դաշտից նոր հաղթողով, այլ նրանով, որ ընդդիմադիր դաշտում պարզապես չի լինի հաղթող: Բայց դրանում թերևս պետք էլ չէ տեսնել որևէ ողբերգություն կամ խնդիր: Ավելին, դա կլինի ընդդիմադիր դաշտի, այսպես ասած, հավաքական պարտությունը, և գուցե դրանից հետո հնարավոր կլինի Հայաստանում փաթեթով ազատվել հին ընդդիմությունից, առավելապես իբրև մեթոդաբանություն, և մտածել նոր ընդդիմության ձևավորման մասին:

Մյուս կողմից, թեև բուն խնդիրը, անշուշտ, մեթոդաբանությունն է և մոտեցումները, մտածողությունը, սակայն նոր դեմքերը Հայաստանի ընդդիմադիր դաշտում դարձել են ոչ պակաս անհրաժեշտություն:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031