«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ։
– Տիկին Սամուելյան, ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ մշակույթի նախարարության չարաշահումների մասով քննություն է սկսվել՝ կապված հուշարձանների նորոգման անվան տակ չարաշահումների դիմած պաշտոնատար անձանց գործողությունների հետ։ Ձեզ են կատարվածում մեղադրում։ Ի՞նչ կասեք այս մասին։
– 2009 թվականի օգոստոսից մինչ այսօր ես զբաղեցնում եմ նախարարի տեղակալի պաշտոնը, որը համակարգում է պատմամշակութային ժառանգության ոլորտը։ Բնականաբար դա իմ ժամանակ է եղել, եւ իմ ենթակայությամբ գործող կառույցներն են։ Պետական մրցույթների մասին է խոսքը, բայց Ձեզ ասեմ, որ հաղորդագրությունը դատախազություն ուղարկել է ՀՀ մշակույթի նախարարությունը, այսինքն՝ այստեղ այլ բան չկա։
Ինչ վերաբերում է, թե ինչ եք ուղարկել, ապա պարբերաբար բոլոր նախարարություններում ֆինանսական տեսչության կողմից, ինչպես ասում են՝ ԿՌՈւ-ի կողմից ստուգումներ են լինում, եւ այդ տեսչության արդյունքները մենք ուղարկում ենք դատախազություն, ձեւաչափն է այդպիսին։ Ի պաշտոնե փոխնախարարները պատասխանատու են առաջադրանքի համար, որակի համար, այսինքն՝ աշխատանքի ընտրության բնույթի, մեկ խոսքով՝ քաղաքականության համար։
Իսկ ինչ վերաբերում է այդ ֆինանսական խնդիրներին, ապա որոշակի օղակներ կան, որոնք ընդունում են կատարողական՝ պարզելու համար՝ ով ով է, բնականաբար քանի ընթանում է քննություն, ինչպես դատախազության հաղորդագրության ներքեւում կա գրված, անմեղության կանխավարկածը եւս կա, որը որեւէ մեկը չի բացառել։
Ուստի, երբ ավարտվի քննությունը, կարծում եմ, որ ամեն ինչ պարզ կլինի։ Նշեմ Ձեզ, որ խոսքը գնում է կատարած աշխատանքների գնային տարբերությունների մասին, այն, ինչ ընդունվել է, մեկ գին է, եւ տեսչությունը ասում է, որ ստուգել ենք՝ այս գինն է:
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում