Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. Նախագահի դեկորատիվ բնույթը, իշխանության ներկայիս վիճակը թույլ են տալիս Սարգսյանին ղեկավարել երկիրն այնպես, ինչպես ինքը ճիշտ է համարում. «168 ժամ»

Մարտ 29,2018 11:45

Հարցազրույց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ

– Պարոն Կոլերով, մոտենում են ՀՀ վարչապետի ընտրությունները։ ՀՀ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀ վարչապետի բազում թեկնածուների անուններ քննարկվեցին, իշխանության պահպանմանն ուղղված նշանակումների տարբեր սխեմաներ շրջանառվեցին։ Սակայն արդեն պարզ է, որ իշխող Հանրապետական կուսակցությունն առաջադրելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ով էլ, ըստ կանխատեսումների, միանշանակ կստանա ԱԺ ձայների 50%-ից ավելին։ Ինչպե՞ս են այս գործընթացները գնահատվում Ռուսաստանում և Կրեմլում։ Սա համաձայնեցվա՞ծ է ՌԴ իշխանությունների հետ։

– Ոչ, սա համաձայնեցված չէ Մոսկվայի հետ։ Վարչապետ  դառնալու որոշումը Սերժ Սարգսյանի ինքնիշխան, անձնական որոշումն է եղել։ Ավելին՝ այդ որոշումը կայացվել է վաղուց, երբ պարզ դարձավ, որ ՀՀ նոր Սահմանադրությունը չի ապահովում կուսակցության ղեկավարին բավարար իշխանությամբ ու իշխանական լծակներով։ ՀՀ նախագահի նախնական ծրագիրն այն էր, որ ինքը կլինի երկրի ոչ ֆորմալ ղեկավարը Հանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնում։ Այն ժամանակ ենթադրվում էր, որ Սարգսյանը խորհրդարանում կուսակցական մեծամասնության միջոցով կնշանակի ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ խոսնակին, քանի որ խորհրդարանն է ընտրում այդ պաշտոնյաներին։ Այս եղանակով կուսակցության ղեկավարը պետք է ղեկավարեր։

– Այսինքն՝ ի սկզբանե, ըստ Ձեզ՝ վարչապետ լինելու որոշում չի եղել։

– Ոչ, ծրագիրը փոխվեց ընթացքում, վերջին ժամանակաշրջանը ցույց տվեց, որ արդյունավետ կառավարման համար, այդ թվում՝ արտաքին քաղաքական և միջազգային հարցերով լավ կառավարման համար, բավարար չէ լինել ոչ ֆորմալ ղեկավար, քանի որ Հայաստանն ամեն դեպքում Կովկաս է, Արևելք, որը չի հանդուրժում ոչ ֆորմալ ղեկավարություն, և դա, ամենայն հավանականությամբ, չէր աշխատի։ Ուստի անհրաժեշտ էր ֆորմալ ղեկավարություն, այսինքն՝ Սերժ Սարգսյանը կընտրվի վարչապետ և կղեկավարի երկիրը, իսկ ՀՀ նախագահը, ով կարող էր իսկապես երկիրը ներկայացնել, ժողովրդական հեղինակություն ունենալ, կունենա դեկորատիվ դերակատարություն։ Նախագահի դեկորատիվ բնույթը, իշխանության ներկայիս վիճակը թույլ են տալիս Սարգսյանին ղեկավարել երկիրն այնպես, ինչպես ինքը ճիշտ է համարում։ Սա նրա անձնական որոշումն էր, և ակնհայտ է, որ այն համաձայնեցված չէ Մոսկվայի հետ։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031