Ադրբեջանում դժգոհ են ռուսական զենքի որակից, նշվում է Լեհաստանում տեղակայված «Беларуская Праўда» պարբերականի հրապարակման մեջ, որը մեջբերում է Lenta.ru-ն:
Բելառուսական պարբերականը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, գրում է է, որ 2017թ. վերջին ռուս-ադրբեջանական ռազմատեխնկական համագործակցության հանձնաժողովի փակ նիստին Բաքուն բարձրացրել է այդ հարցը և հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ կապված Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումների հետ:
Նշվում է, որ նիստին ընթացքում ադրբեջանական կողմը դժգոհություն է հայտնել Տ-90Ս, ԲՄՊ-3, ԲՏՌ-82, «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգի, «Սմերչ» ՀԿՀՀ-ի, «Թոփ-Մ2» ԶՀՀ-ի և այլ տեսակի ռուսական սպառազինության վերաբերյալ: Հիմնականում դա պատճառաբանվել է նրանով, որ «մատակարարված տեխնիկան չի համապատասխանում պայմանագրով սահմանված տեխնիկական կոմպլեկտացիային, բացակայում է տեխնիկական փաստաթղթերը, սպառազինության որոշ նմուշներ շարքից դուրս են եկել արտադրական դեֆեկտի պատճառով, բացի այդ բացակայում են ընթացիկ վերանորոգման համար պահեստամասերը»:
Բացի այդ, ադրբեջանական կողմը նշել է, որ «Սմերչ» ՀԿՀՀ-ները կրակելիս չեն պայթում, ԲՏՌ-82Ա-ի համար նախատեսված զինամթերքը չի հասնում նշանակետին, իսկ Մի-35 ուղղաթիռների մոտ այնպիսի խնդիրներ են առաջանում, որոնք թույլ չեն տալիս գործի դնել շարժիչը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ