Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի երկիր էլ չի աջակցում զինված պայքարին, անգամ Հայաստանում է այդ աջակցությունը չափավոր». «Ժամանակ»

Մարտ 29,2018 11:39

«Մենք չենք հանդուրժում և չենք սատարում «Սասնա ծռերի» և մյուսների գործողությունները»: Այդ մասին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Դեսպանն ընդգծել է՝ քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլ նաև խաղաղ երկխոսության և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին. «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության, կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար»,- ասել է Միլսը՝ ի պատասխան լրատվամիջոցներում տարածված այն մեկնաբանություններին, իբրև Արևմուտքը և մասնավորապես Միացյալ Նահանգները աջակցում է «Սասնա ծռերին»:

Քաղհասարակության ներկայացուցիչները դեսպանի այս հայտարարությունը բնական որակեցին: Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց. «Իրենք զանազան դիտողություններ են արել, քննադատել Հայաստանի իշխանություններին, բայց հիմա նրանց ճանաչում են, և ընտրված իշխանություն լինելու հայտարարությունը նորություն չէ: Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչ առիթով է այս հարցազրույցը տվել: Երևի իշխանությունն ինչ-որ բան է պատրաստում և, ըստ երևույթին որոշել է, որ լինի ԱՄՆ-ի, հետագայում գուցե այլ երկրների իշխանությունների տեսակետը ևս: Այդպիսով, իր՝ այստեղի անելիքը կհստակեցնի, կիմանա՝ ինչ անի․ օրենքների մեջ կարող է փոփոխություններ մտցնել, կարող է վաղն էլ ասի՝ «Սասնա ծռերն» արդեն ահաբեկիչներ են»:

Մարիամ Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031