Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կարող է օպտիմալացման խորհուրդներն այլ կառույցներին տալ, բայց ոչ ԳԱԱ-ին. «Ժողովուրդ»

Մարտ 29,2018 11:27

Նկատենք, որ գիտնականներին Սերժ Սարգսյանն օպտիմալացնելու խորհուրդներ է տալիս այն դեպքում, երբ ԳԱԱ տարեկան ֆինանսավորումն առանց այն էլ քիչ է՝ մոտ 7 մլրդ դրամի չափ. գումար, որը պետական բյուջեի համար ամենեւին էլ մեծ թիվ չէ։ Ընդ որում, ԳԱԱ-ին ստացած առանց այն էլ քիչ գումարներն օպտիմալացնելու մասին խոսում է մի իշխանություն, որի ներկայացուցիչներն իրենց շռայլ ծախսերով մսխում են բյուջեի միջոցները։

Բավական է միայն հիշել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի անդամների աշխատավարձը գերազանցում է 1 մլն դրամը, մինչդեռ գիտնականների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է։ Բայց ի տարբերություն գիտնականների՝ այդ հանձնաժողովի անդամները խորը անգործության են մատնված, ոչինչ չեն անում՝ բացի գումարներ մսխելուց։

Բավական է միայն հիշել վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականների գլխավորած հիմնադրամները, որտեղ եւս միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ են ստանում, պետական բյուջեի հաշվին գերթանկարժեք գնումներ կատարում՝ հոգալով իրենց սուրճի եւ ծխախոտի կարիքը, իհարկե, առանց պետությանը որեւէ օգուտ տալու։

Էլ չենք խոսում բյուջեի հաշվին մյուս կառույցների թանկարժեք գնումների մասին։ Օրինակները կարելի է երկար, շատ երկար թվարկել։

Համաձայնեք, Սերժ Սարգսյանը կարող է օպտիմալացման խորհուրդներն այլ կառույցներին տալ, բայց ոչ ԳԱԱ-ին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031