Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը ՀԺ-ին հայտնեց, որ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի։ Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008։
«Փաստաթղթերում իրենք ռուսներ են համարվում, բայց Դմիտրիի հայրը Սարգիս Կարապետի Խումարյանն է՝ ծնունդով Ախալցխայից։ Բայց քանի որ Սարգիս Խումարյանը կնոջից բաժանված է եղել, տղային՝ Դմիտրիին, տվել է մոր ազգանունը՝ Գալանին, եւ բնականաբար տղայի տղան էլ Գալանին է։ Դմիտրին Խումարյանի հարազատ տղան է»,- ասաց Միրզախանյանը։
«Վաղը Կառավարական հանձնաժողովը կազմակերպելու է ազգությամբ հայ հայր եւ որդի Դմիտրի Գալանինի եւ Միխայիլ Գալանինի հոգեհանգիստը, եւ Կեմերովոյի հայ համայնքը մասնակցելու է այդ հոգեհանգստին»,- մեզ հետ զրույցում նշեց Միրզախանյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում