«Ռուսական ռազմական ոստիկանությունն իր աշխատանքը Գյումրիում սկսել է մարտի 15-ից։ Ներկա պահին նախապատրաստական աշխատանքներն են ընթացքի մեջ, աշխատանքային հարաբերությունների հստակեցումներ են կատարվում եւ ստորաբաժանումների կադրերի հստակեցումներ, ամեն ինչ միանգամից չի լինում, եւ աշխատանքը փուլային է»,- Գյումրիում ՌՈ ներկայության մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայությունից ՀԺ-ին հայտնեցին, որ հիմա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ընտրում են ռազմական ոստիկաններին։ Պատասխանատուները սա շատ կարեւոր եւ միաժամանակ պատասխանատու եւ բարդ աշխատանք են համարում։
Իսկ ովքե՞ր են լինելու ռուս ռազմական ոստիկաններն ու ինչպե՞ս են նրանք ընտրվում։ Մամուլի ծառայության տեղեկացմամբ, ռազմական ոստիկաններին ընտրում են ե՛ւ ՌԴ զինված ուժերից, ե՛ւ Հայաստանում ծառայություն իրականացնող բոլոր ռուսական ստորաբաժանումների զինծառայողներից:
«Այստեղ զինծառայողներ են գալիս Ռուսաստանից։ Հայաստանում Ռազմական ոստիկաններին ընտրում են ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից, ինչպես նաեւ այն զինվորական միավորումներից, որոնք տեղակայված են ՌԴ-ում»,- ասել է պատասխանատուն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում