Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքրության հայտեր ներկայացնելու հրավեր

Մարտ 29,2018 10:30

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան փորձառություն ունեցող ընկերությունների ներկայացնել հետաքրքրության հայտեր՝ ներքոհիշյալ ծառայություններն իրականացնելու նպատակով հրավիրված մրցույթին մասնակցելու համար՝
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հաղորդակցության ծրագիր-2018»-ով նախատեսված հեռուստառեպորտաժների, տեսահոլովակների, տեսաֆիլմերի պատրաստում եւ ցուցադրություն հանրապետական, մայրաքաղաքային եւ մարզային սփռման հեռուստաալիքներով, տեսալուսանկարահանման իրականացում, տեսանյութերի թարգմանություն:

Շահագրգիռ ընկերությունները պետք է բավարարեն ներքոնշյալ պայմանները.
Առնվազն մեկ նմանատիպ պայմանագրի իրականացման փորձառություն ողջ Հայաստանի տարածքով՝ վերջին 5 տարիների ընթացքում։

Հայտատուն պետք է ներկայացնի համապատասխան պայմանագրերը, մատուցված ծառայությունների բնութագրերը եւ ավարտական ակտերը, ինչպես նաեւ պատվիրատուների կոնտակտային տվյալները։

Նշված ծառայությունների իրականացման համար որակավորված անձնակազմ, բաղկացած նվազագույնը հինգ անձից՝

1. Ծրագրի ղեկավար,
2. Ռեժիսոր,
3. Սցենարիստ,
4. Օպերատոր,
5. Համակարգչային գրաֆիկայի
մասնագետ։

Հայտատուն պետք է ունենա նաեւ օժանդակ, տեխնիկական աշխատակազմ, իսկ անհրաժեշտության դեպքում ներգրավի այլ մասնագետների՝ լուսանկարիչ, տեստիմոնիալ, շոումեն, փորձագետներ, այլն։

Հայտատուի հիմնական մասնագիտական աշխատակազմը ցանկալի է, որ պարբերաբար վերապատրաստված լինի։

Հայտատուն պետք է ունենա նշված ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն /ստուդիա, նկարահանման տեխնիկա, մոնտաժման եւ գրաֆիկական աշխատանքներում կիրառվող թվային տեխնիկա եւ տրանսպորտային միջոցներ/։

Շահագրգիռ ընկերությունները պետք է տրամադրեն նշված ծառայություններն իրականացնելու համար համապատասխան որակավորում, ֆինանսական եւ տեխնիկական կարողություններ, աշխատակազմ ունենալու վերաբերյալ բավարար տեղեկատվություններ /ծանուցագրքեր, կատարված նմանատիպ աշխատանքների բնութագրություն, նշված բնագավառի փորձի եւ համապատասխան որակավորում ունեցող աշխատակազմի վերաբերյալ տեղեկություններ, կենսագրական տվյալներ, վկայականներ եւ արտոնագրեր, անձնակազմի վերապատրաստման մասին հավաստող տեղեկանքներ, ֆինանսական տվյալներ եւ այլն/:

Ծառայությունների սկիզբը նախատեսված է 2018թ. մայիսի 1-ից՝ մեկ տարի ժամկետով՝ հետագայում շարունակելու հնարավորությամբ։
Լավագույն փորձառություն ունեցող ընկերությունները կհրավիրվեն ներկայացնելու ֆինանսական առաջարկ:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ «Վեոլիա Ջուր» ընկերությունից աշխատանքային օրերին ժ. 9:00-17:00-ն: Հետաքրքրության արտահայտման հայտը պետք է ներկայացվի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներքոհիշյալ հասցեով կամ էլ. փոստով՝ մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
ՀՀ, 0025, Երեւան, Ադոնց 6/1
Հեռախոս` (374 11) 54-26-95, 077 24-42-22
Էլեկտրոնային փոստ՝
[email protected]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031