Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակը՝ «տուրերի» տոնավաճառ

Մարտ 29,2018 15:30

Զբոսաշրջային այս սեզոնին Հանրապետության հրապարակը վերածվել է «տուրերի» տոնավաճառի: Հենց հրապարակի մեջտեղում Գառնի-Գեղարդ-Տաթեւ, Սեւան-Հաղարծին պաստառները ավտոմեքենաներին փռած` տասնյակ անհատներ զբոսաշրջիկներին շրջայցեր են առաջարկում: Եթե գնի շուրջ համաձայնության են գալիս, պաստառը հավաքում են ու զբոսաշրջիկի հետ ճանապարհ ընկնում:

Հասկանալի է, որ գործազրկության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում (տղամարդկանց շրջանում՝ 18,1%, կանանց շրջանում` 17,8%) մարդիկ փորձում են գոնե տուրիզմի սեզոնից որոշ եկամուտներ ստանալ, բայց հրապարակը չէ այն վայրը, որտեղ պետք է այդ ծառայություններն առաջարկվեն: Հանրապետության հրապարակը մեր մայրաքաղաք Երեւանի սիրտն է. երկրի մասին պատմող գովազդային հոլովակներում զբոսաշրջիկներին հատուկ այն տեսնելու, ճարտարապետությամբ հիանալու ենք հրավիրում, բայց նրանք գալիս՝ թափթփված ու ասիական շուկա հիշեցնող իրավիճակի են ականատես լինում:

Կառավարությունը, քաղաքային իշխանությունները երկիրը, մայրաքաղաքը գովազդելու, դիզայնի վրա միլիոններ են ծախսում, բայց այսպիսի սկզբունքային հարցեր՝ անտեսում:

Լուսանկարները`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

28.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031