Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւի հայտարարություններից գլուխներս չենք կորցրել»

Մարտ 29,2018 15:00

«Այնպես չէ, որ մենք էլ «գլուխներս կորցրել ենք» եւ փորձում ենք փախչել իրականությունից: Ե՛վ գնահատականներ ունենք դրա հավանականության մասին, ե՛ւ քայլերի հաջորդականություն՝ դրանք առաջնային մակարդակում զսպելու, ըստ անհրաժեշտության՝ անհրաժեշտ քաղաքական եւ ռազմական զինանոց կիրառելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը` պատասխանելով հարցին` մտավախություններ կա՞ն, որ նախագահական ընտրություններից հետո Ալիեւը կրկին արկածախնդրությունների կգնա. հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում:

«Երբ այդ երկրի նախագահը հրապարակայնորեն խոսում է Հայաստանի տարածքների նկատմամբ ունեցած ամբիցիաների մասին եւ փակ պահում խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դուռը, ինչպե՞ս կարող ենք անտեսել նոր արկածախնդրության հանգամանքը: Քանի խնդիրը կարգավորված չէ, պատերազմի հավանականություն կա: Քանի բանակցային գործընթացը կանգ է առել, դրա հավանականությունն ավելի մեծ է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Կարդացեք

«Առավոտ»

28.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031