Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ 2018 թվականի մարտի 23-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամայիս Կամսարի Ուլիխանյանը:
Մարտի 27-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի թիվ 34-Ա որոշմամբ Ա. Ուլիխանյանը նշանակվել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնում: Նույն որոշմամբ մարզպետը Ա. Ուլիխանյանի դրույքաչափը սահմանել է 310 հազար 858 դրամ:
Հայտնել ենք, որ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը թափուր է: 2018թ. մարտի 16-ին կայացել է այդ վարչության պետի թափուր պաշտոնի համար մրցույթ, սակայն մրցույթում հաղթողներ չեն եղել, մարզպետարանի աշխատակազմի այդ վարչության պետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Շնորհավոր Արմո Ջան ցանկանում եմ անփորձանք աշխատանք։ Բայց շատ զարմացած եմ, թե ինչպես դու համաձայնվեցիր Աբովյան Հովոյի հետ աշխատել։