Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի աշխատասենյակում Արարատը պատկերող կտավ է կախված: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք հատո՞ւկ է ընտրված այդ նկարը:
«Այս նկարը ճարտարագիտական համալսարանի նվերն է: Իմիջիայլոց, ես եւ իմ պատուհանից «ունեմ» Արարատը, եւ այս նկարում… Հայերը կարողացել են ամբողջ մոլորակին համոզել, որ Արարատը իրենցն է:
Արարատն ինձ համար պատմություն է, այն նախ եւ առաջ կապվում է Նոյան տապանի ու հազարամյակների հետ: Եվ ցույց է տալիս, որ Հայաստանը հազարամյակների երկիր է: Ես շատերին եմ ասել, որ ճիշտ է` հայերը տարածքներ են կորցրել ժամանակի ընթացքում, բայց իրենք հնագույն ժողովուրդ են… Հայերն ասոցացվում են Արարատի հետ»,-ասաց Ժան-Մարկ Լավեստը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի: