Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժամանակին ինձ ասել են, որ Ասյա Խաչատրյանը մի քանի անգամ եղել է Բաքվում, ցավոք սրտի, չկարողացանք դա ապացուցել». Գառնիկ Իսագուլյան

Մարտ 28,2018 21:21

ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը չորեքշաբթի «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև Ասյա Խաչատրյանի հայտարարություններին: Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պնդում է, որ Արցախ կատարած այցելության ընթացքում ոստիկանները իր նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշում են կիրառել:

«Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ, և ես համարում եմ, որ այդ հարցում թերացել եմ: Ժամանակին ինձ ասվել է, ցավոք սրտի, մենք չկարողացանք դա ապացուցել, որովհետև չճշտված տեղեկություն է, որ Թբիլիսի կատարած հաճախ այցելությունների ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկը իր ընկերուհու հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Վրաստանով միշտ ավելի հեշտ է անցնել Ադրբեջան՝ առանց անձնագրերի մեջ հստակ նշումների: Այդ նշումները, ցավոք սրտի, չկան»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը հավելելով, որ Արցախ այցելած անձը, որ իրեն վուլգար է պահում, պետք է ուշադրության արժանանա:

Նա պատահական չի համարում այն հանգամանքը, որ Ասյա Խաչատրյանը միջադեպի մասին բարձրաձայնում է դրանից մոտ երկու ամիս անց:

Yerkir.am-ի լրագրողի դիտարկմանը, թե որքանո՞վ է ճիշտ լրագրողներին տալ չճշտված տեղեկատվություն, թույլ տալ, որ այն շրջանառվի, այն դեպքում, երբ ինքն է հորդորում լրագրողներին չճշտված տեղեկատվություն հրապարակել, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց, որ ուզում է, որ լրագրողները ուսումնասիրեն. «Չի՛ կարելի ոչ ճիշտ տեղեկությունը տալ մամուլին, հանդես գալ որպես տուժող կողմ և ամբողջ Հայաստանը խառնել իրար, Արցախին վարկաբեկել, այն պարագայում, որ շատ կարևոր միջոցառումներ են տեղի ունենում, այն դեպքում, երբ Արցախի նախագահը հրաշալի այց է կատարել թե՛ Բրյուսել, թե՛ Մոսկվա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. manvel says:

    երբ պիտի դու լռես…Ինչպես բառարանում բառն է լռում:Ինչ կապ ունի Ասյան բաքու գնացել է թե չի գնացել/ բաքու գնալը եթե հանցանք է ապա դատեք Աշոտյանին նա ել է գնացել/ :Խոսքը տվյալ դեպքի մասին է ճիշտ է սխալ է , եթե ավելի ճիշտ բան չես կարող ասել ուրեմը լռիր և լավ կլինի ընդմիշտ

  2. Հ.Շ. says:

    Պաքու-մաքու աւելորդ հիւսուածքներ են… էական հարցը դիպուածը չէ, այլ այս առիթով արտայայտուած Արցախի դէմ կարգ մը Հայաստանի հայերի բացասական կեցուածքը, թոյնն ու մաղձը, ատելութեան մօտ զգացումներ. սա է որ ազգային լուրջ խնդիր է.

    եթէ ջանանք աւելի կառուցողական կերպով մօտենալ պատահարին, ահա մի յարգալից, գործնական, եւ հեշտօրէն գործադրելի առաջարկ Արցախի իշխանութիւններին՝ իգական սեռի անձեր գործի առէք ոստիկանութեան մէջ, եւ բացառապէս անոնք թող զբաղուին օրինական հետապնդման առարկայ օրիորդներով եւ տիկիններով.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031