Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեթև ծուխը մեծ խուճապ առաջացրեց Գյումրու ամենամարդաշատ հիմնարկում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 28,2018 20:40

Գյումրու ամենամարդաշատ կառույցում՝ Գյումրի բժշկական կենտրոնում, որտեղ օրական միջինը 180-280 հիվանդ է բուժվում, բուժանձնակազմն էլ բաղկացած է 400 հոգուց, որոնք հերթափոխով են աշխատում, արտակարգ իրավիճակների դեպքում՝ մասնավորապես հրդեհի, վտանգ չի սպառնում։ Այս մասին մեզ վստահեցրեց Գյումրի բժշկական կենտրոնի ղեկավարությունը՝ ցուցադրելով, թե ինչպես է թեթև ծուխի ժամանակ անգամ միանում ավտոմատ հրդեհաշիջման համակարգը՝ բարձր ազդանշաններ տալով 4 հարկանի հսկայական շենքում։ Աշխատակիցներից մեկը ցույց տալու համար, որ եվրոպական չափանիշներով կառուցված հիվանդանոցի հրդեհաշիջման համակարգն աշխատում է առանց խափանումների, թուղթ վառեց, ձայնային ազդանշանը սկսեց բարձր աշխատել՝ պահի տակ խուճապի մատնելով հիվանդատերերին ու բուժանձնակազմին։

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած կառույցն ամենամարդաշատն է Գյումրիում, քանի որ օրական միջինը ստացիոնար 180-200 հիվանդ են բուժվում այստեղ, ամբուլատոր ու դիալիզի ծառայությունից էլ ևս 100 հոգի օգտվում են ամեն օր, ամեն հերթափոխի բուժանձնակազմից աշխատում են 250-300 հոգի, չհաշված հիվանդների մոտ, հայկական ավանդույթի համաձայն, առնվազն 3 հոգի՝ որպես հիվանդատես, այցելում է։ Տնօրենի հաշվարկով, օրական միջինը 1000-1500 մարդ է գտնվում Գյումրի բժշկական կենտրոնում։

«Մեզ համար շատ կարևոր է հրդեհաշիջման համակարգ ունենալը, համակարգը շուրջօրյա վերահսկվում է մեր անվտանգության աշխատակիցներ կողմից։ Հակահրդեհային տեսչության ղեկավարն ու աշխատակիցները պարբերաբար գալիս, մեր ամբողջ հիմնարկի՝ մեր բաժնի վարիչների, աշխատակիցների հետ պարբերաբար քննարկումներ ենք կազմակերպում, եթե պրոբլեմներ են լինում, չհաշված որ պլանային դասընթացներ ու վարժություններ ենք կազմակերպում արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ Տեսաք, թե հրդեհի ժամանակ ինչպես է սկսում համակարգը գործել, գործելու ժամանակ միանում է ազդանշանային համակարգին, ձայնային ազդանշանը ստանալուց մեր անվտանգության աշխատակիցներն արագ ճշգրտումներ են անում։

Մենք այստեղ ունենք նաև տեսախցիկներ, 89 տեսախցիկ կա Գյումրի բժշկական կենտրոնում, անմիջապես տեսնում ենք՝ որտեղ է կատարվել խախտումը։ Խախտումը կատարելիս սարքի վրա կոնկրետ տեսանելի է դառնում հարկը, հիվանդասենյակի համարը, և եթե տեսանք, որ ծխախոտից չէ պատճառը, որը մենք անմիջապես կկարողանանք վերացնել, լուրջ հրդեհի դեպքում տեղադրված ազդանշանով 911-ին հաղորդում է գնում և կազմակերպվում է ամբողջ հիվանդանոցի տարահանումը՝ ըստ պլանի, որը գծված մեր մոտ կա։ Մենք ունենք տարհանման 7 ճանապարհ, որոնցից երկուսը նկուղային հարկում է», -ասաց տնօրենը։

Արմեն Իսահակյանն ասում է, որ երբեմն ծխախոտի ծխի պատճառով է բարձր ազդանշանը միանում՝ խուճապային տրամադրություն ստեղծելով։ Այդ պատճառով իրենք խստիվ արգելել են Գյումրի բժշկական կենտրոնում ծխելը, ու չնայած օրենքը դեռ ընդունված չէ, սակայն իրենք ծխողներին տուգանքի են ենթարկում՝ 10 հազար դրամի չափով։

«Դա խուճապ է առաջացնում, պատկերացրեք ծանր հիվանդը բավականին բարձր ազդանշանը լսում է և չգիտի՝ ինչ է կատարվում։ Երբեմն, ասում են շատ շոգ է հիվանդանոցում, այո, թող շոգ լինի ու ապահով, որ տանից էլեկտրական տաքացուցիչ չբերեն, դա խստիվ արգելված է մեր հիվանդասենյակներում, հիվանդասենյակի լարերը նախատեսված չեն էլեկտրական տաքացուցիչներ միացնելու համար, հանկարծ հրդեհ չբռնկվի, մեզ համար վտանգավոր լինի»,- ասում է Արմեն Իսահակյանը։

Մենք ճշտեցինք, որ Գյումրի բժշկական կենտրոնն ունի 20 տոննա պահեստավորված ջրի տարա,24 կրակմարիչ, 24 հակահրդեհային հիդրանտներ, ամեն հարկին բաժին է ընկնում 6 կրակմարիչ և 6 հիդրանտ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031