Բաթումում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Չեմպիոնի կոչումը նվաճեց խորվաթ Իվան Սարիչը (8,5 միավոր):
Հայաստանի ներկայացուցիչներից հաջող հանդես եկան գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Արման Փաշիկյանը:
Նրանք 7,5-ական միավորով զբաղեցրին, համապատասխանաբար, 16-րդ եւ 21-րդ տեղերը, ընդգրկվեցին 23 առաջատարների մեջ եւ Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք նվաճեցին: Նույնքան միավոր վաստակեց նաեւ Հրանտ Մելքումյանը, սակայն նա լրացուցիչ ցուցանիշներով պայքարն ավարտեց 25-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ