Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Առուստամյանն ու նրա ներկայացուցիչը պահանջում են բեկանել վարչական դատարանի վճիռը

Մարտ 28,2018 18:02

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. մարտի 29-ին՝ ժամը 11:10-ին, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում կսկսվի Գայանե Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ ՀՀ Վարչական դատարանը 2017 թ. մարտի 14-ին բավարարեց ՀՀ Ոստիկանության` Գ. Առուստամյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը` նրան ենթարկելով տուգանքի 30.000 ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ հրապարակված դատական ակտով դատարանը որոշեց մերժել Գ. Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի` ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031