ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելուն դեմ իրականացվող ակցիաները կեղծ օրակարգ է համարում.
«Եթե ընդդիմության մի հատվածն է ասում ինստիտուցիոնալ, ոնցա լինո՞ւմ, մինչև ժամը մեկը ինստիտուցիոնալ, մեկից հետո փողոցայի՞ն: 105 պատգամավորներից մեկը ես եմ, ի՞նչ պիտի անեն, որ ես իմ կարծիքը փոխեմ, պիտի բռնանա՞ն իմ կարծիքի վրա»:
Ժողովրդական ընդվզմանն Էդուարդ Շարմազանովը չի հավատում.
«Ինչ ալիք պիտի սկսվի, թող սկսվի: 120 հազար մարդ իրանցա ձայն տվել, 770 հազար մեզա ձայն տվել, 100 հազարավոր մարդիկ սկի 2008- ին Տեր- Պետրոսյանի գլխավորությամբ դուրս չեկան, հիմա պիտի դո՞ւրս գան կեղծ օրակարգի համար»:
Ըստ ՀՀԿ խոսնակի՝ ընդդիմության ամենամեծ հատվածը՝ «Ծառուկյան» դաշինքը լռում է, քանի որ դեմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկած փողոցային պայքարին։ «ԵԼՔ» դաշինքի մյուս երկու անդամներն էլ չեն միանում Նիկոլ Փաշինյանին.
«Փաշինյանը թող մի հատ իր գործընկերներին համոզի, նոր գա ձեզ ու մեզ համոզի»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ