Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի մոտակայքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության շենքի մոտ այս քաղաքի բնակիչները՝ թե՛ տեղաբնակները, և թե՛ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների ընտանիքները սև ժապավեններով փաթաթված ծաղիկներ, խաղալիքներ են դնում՝ սգալով Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհից զոհված մարդկանց մահը։ Հյուպատոսարանի ճաղավանդակներին «Մենք քո հետ ենք Կեմերովո» վերտառությամբ ռուսերեն լեզվով ցուցապաստառներ են փակցված։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ