Լրահոս
Օրվա լրահոսը

Նորմերի գրեթե 80 տոկոսի խախտում է հայտնաբերվել «Տաշիր» առևտրի տանը. «Ա1+»

Մարտ 28,2018 17:09

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվող հակահրդեհային տեխնիկական ապահովման հետազոտությունների ընթացքում Երևանի առևտրային խոշոր կազմակերպություններում որոշ թերություններ են հայտնաբերվել: Անվտանգության պահմանման և տեխնիկական կարևորագույն նորմերի գրեթե 80 տոկոսի խախտում հայտնաբերվել է « Տաշիր» առևտրի տանը:

«Պարտադիր ուշադրություն պետք է դարձվի տարհանման նորմերի վրա: Երկրորդ կարևորագույն հարցը՝ հակահրդեհային պաշտպանության միջոցների կահավորվածությունն է: Կարևոր է նաև հրդեհի մարման միջոցներով կահավորելը: Աննշան թերություններ են հայտնաբերվել «ՌԻՈ առևտրային համալիրում, քիչ՝ «Երևան Մոլում» և Դալմայում, որոնք չեն կարող ազդել հակահրդեհային ընդհանուր ապահովման վրա», – ասում է ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության վարչության պետ Սերգեյ Հայրապետյանը, վստահեցնելով, որ այս հետազոտությունները որևէ կապ չունեն Կեմերովոյի ողբերգության հետ և եղել են նախապես պլանավորված:

Բաժնի պետի խոսքով՝ հրդեհային անվտանգության համար պատասխանատու են միայն հիմնարկությունների տնօրենները:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031