Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանոյանի եւ Յուրի Տեփանոսյանի մարմինների վրա նաեւ բութ առարկայով հասցված վնասվածքներ են եղել

Մարտ 28,2018 17:06

Ըստ փորձաքննության եզրակացության՝ այն պատճառվել է կենդանության ժամանակ՝ սուր ծայրով բութ առարկայով:

2016թ. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի վրա հրազենային վնասվածքից բացի եղել են մի քանի քերծվածքներ: Այս մասին պարզ դարձավ այսօր՝ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում գտնվող գործով հերթական դատական նիստում: Ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ այդ վնասվածքները հասցվել են բութ առարկայով, իսկ հրազենային վնասվածքի ստացումն անմիջականորեն կապվում է նրա մահվան փաստի հետ:

Իսկ Յուրի Տեփանոսյանի մարմնի վրա եւս, հրազենային վնասվածքից բացի, եղել է սալջարդ: Ըստ փորձաքննության եզրակացության՝ այն պատճառվել է կենդանության ժամանակ՝ սուր ծայրով բութ առարկայով:

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան պատճառն էլ հրազենային վնասվածքն է եղել: Հիշեցնենք, որ նրա սպանության մեջ մեղադրվում է Արմեն Բիլյանը: Մյուս երկու ոստիկանների սպանությունն էլ ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանին է վերագրվում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031