Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպիտակ Արքայի» պատանի շախմատիստները յուրացրել են հաջողության հասնելու գաղտնիքը

Մարտ 28,2018 17:04

Մարտի 1-ից 10-ը Շախմատի ակադեմիան կազմակերպել էր պատանի շախմատիստների ՀՀ 4-րդ կարգի որակավորման մրցաշար, որին մասնակցել էր 60 շախմատիստ։ «Սպիտակ արքա» ՀԿ շախմատային ակումբի սաներից երեքը հաջող են հանդես եկել: Սամվել Սարգսյանը զբաղեցրել է 1-ին տեղը, Տիգրան Ունջյանը դարձել է 2-րդ մրցանակակիր, իսկ Անահիտ Շահնուբարյանն ընդգրկվել է լավագույն հնգյակի մեջ:

Այսօր «Նոյյան Տապան լրատվական գործակալությունում մեդալակիր շախմատիստները եւ «Սպիտակ Արքա» շախմատային ՀԿ տնօրեն Գագիկ Հովսեփյանը պատմեցին մրցաշարի եւ հետագա ծրագրերի մասին:

Ակումբի տնօրեն Գագիկ Հովսեփյանը կրկին շնորհավորելով պատանի շախմատիստներին՝ տեղեկացրեց, որ իրենց ակումբը գործում է երեք տարի եւ այդ ընթացքում իրենց սաները մասնակցել են շատ մրցաշարերի, դարձել հաղթողներ եւ մրցանակակիրներ: «Այս մրցաշարին մասնակցում էին մինչեւ 14 տարեկանները, որոնք իրենց հանրակրթական դպրոցների չեմպիոններ էին: Սամվելը եւ Տիգրանը մեր լավագույն սաներից են, ու մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ հաղթելու համար: Պետք է ամենօրյա քրտնաջան մարզումներ: Այս մրցաշարից հետո երեխաները մեծ տրամադրվածությամբ մարզվում են ակումբում եւ պատրաստվում են առաջիկայում կայանալիք մակարդակով ավելի բարձր մրցաշարերի, որտեղից մեծ հույս ունեմ, տուն կվերադառնան կրկին ոսկե մեդալներով», – ասաց նա:

Պատանի Սամվելն ասաց, որ ընդամենը 5,5 ամիս է, ինչ կանոնավոր զբաղվում է շախմատով: «Խաղացի ինձնից մեծ եւ փոքր մրցակիցների հետ: Դժվար էր, բայց ես հաղթահարեցի եւ շատ ուրախ եմ», – ասաց մրցաշարի հաղթողը: Իսկ Տիգրանն արդեն գիտի, որ շախմատն իր ապագան է:

Երեխաներն արդեն գիտակցում են, որ եթե ուզում ես հաջողության հասնել, նախ եւ առաջ պետք է հավատաս ինքդ քեզ եւ կարողանաս պայքարել, որպեսզի հաղթես:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031