Վրաստանում հրաժարական է տվել Հանրային ռեեստրի ազգային գործակալության նախագահ Պապունա Ուգրեխելիձեն՝ կապված իր դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ, հաղորդում է sova.news-ը:
Ավելի վաղ Ուգրեխելիձեի նախկին գործընկեր Էկա Մեսխիձեն նրան մեղադրել էր սեռական ոտնձգության մեջ: Նա սկզբում դիմել էր Վրաստանի ազգային պաշտպանին, հետո կատարվածի մասին տեղյակ էր պահել նախագահին, վարչապետին և արդարադատության նախարարին, իսկ ավելի ուշ հրապարակային հայտարարություն էր արել: Արդյունքում սկանդալում ներքաշվել են բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ինքը՝ Ուգրեխելիձեն, հերքում է սեռական ոտնձգությունների մեղադրանքները՝ դրանք անվանելով սուտ և «կեղտոտ արշավ»: Նա պնդում է, որ Մեսխիձեն պարզապես վրեժ է լուծում իրենից՝ ամուսնուն 2016թ. քաղաքացիական ռեեստրի ծառայությունից հեռացնելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ